Ռուսաստանում սգո օր է
Ռուսաստանում սգո օր է

Մոսկվայի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառով, Ռուսաստանում այսօր սգո օր է:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ» հրատարակությունը, ավիավթարի հիմնական պատճառների միջև քննարկվում է շարժիչի այրվելը, արագաչափի անսարքությունը, հնարավոր սառեցումը և օդաչուի կողմից արված սխալը:

Նույն հրատարակության տեղեկությամբ, փորձագետները ահաբեկչության տարբերակը համարում են ոչ այդքան հավանական:

Ինչպես հայտնել են «Սառատովի ավիաուղիներ» ավիաընկերությունում, թռիչքից առաջ АН-148-ն անցել է տեխնիկական ծառայության գործընթացը: Սառատովի նահանգի դատախազությունում հայտարարում են, որ ինքնաթիռը եղել է սարքի վիճակում:

Ինքնաթիռի ցամաքին ընկնելու արդյունքում տեղի ունեցած պայթյունը գրանցել է տներից մեկի տեսախցիկը:

Տեղի ունեցած ողբերգությունից հետո, Պյոնչանգի օլիմպիական ավանում միջազգային օլիմպիական կոմիտեն տրամադրել է սգո գոտի և ցավակցություն հայտնել: