Ռուսաստանում պայթել է մեքենա, որի մեջ է եղել անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ուրալդրոնզավոդ» ընկերության ղեկավար Վլադիմիր Տկաչուկը, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ռուսաստանում պայթել է ավտոմեքենա, որում գտնվում էր դրոնների արտադրության «Ուրալդրոնզավոդ» գործարանի ղեկավար Վլադիմիր Տկաչուկը։
Ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան պայթել է Եկատերինբուրգի մոտակայքում՝ Բոլշոյ Իստոկ բնակավայրում։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Տկաչուկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Քրեական գործ է հարուցվել հանրության համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի հատկանիշներով։
«Ուրալդրոնզավոդը» արտադրում է «Ուպիր» տեսակի դրոններ։