Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրաարշավը
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրաարշավը

Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է երկուշաբթի՝ քվեարկությունից երեք ամիս առաջ: Թեկնածուներն ունեն 90 օր առաջադրման գործընթաց անցնելու, փաստաթղթերը ԿԸՀ հանձնելու, ստորագրություններ հավաքելու, քարոզարշավ իրականացնելու և  հակառակորդների հետ հեռուստատեսության և  ռադիոյի եթերում  բանավիճելու համար,հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի 15-ին Դաշնության խորհուրդը լիագումար նիստում ընդունել էր Ռուսաստանի նախագահի ընտրությունները 2018 թվականի մարտի 18-ին նշանակելու մասին որոշումը:

Արդեն 23 պոտենցիալ  թեկնածուներ հայտարարել են նախընտրական քարոզարշավին մասնակցելու իրենց մտադրության մասին: