Ռուսաստանում օդանավն ընկել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց. կա 4 զոհ
Ռուսաստանում օդանավն ընկել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց. կա 4 զոհ

Ռուսաստանի Դաշնության Նենեցական ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում Ան-2 օդանավ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, կան վիրավորներ:

Ինչպես հաղորդվում  է, այժմ համապատասխան մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ օդանավի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Օդանավում գտնվել է 10-ից ավելի մարդ՝ այդ թվում նաև ՌԴ ներքին գործերի նախարարության Նենեցական ինքնավար շրջանի վարչության աշխատակիցներն ու շրջանի Բնական ռեսուրսների, էկոլոգիայի ու ագրոարդյունաբերական վարչության ղեկավարը:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: