Ռուսաստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Սերգեյ Շոյգուի նախկին տեղակալը
Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի նախկին տեղակալ Դմիտրի Բուլգակովը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ մեղադրյալը տեղափոխվել է քննչական մեկուսարան։ Նրա խոսքով՝ տարվում են քննչական աշխատանքներ՝ պարզելու պատճառներն ու պայմանները, որոնք «նպաստել են Բուլգակովի անօրինական գործունեությանը»։
Բուլգակովը Շոյգուի տեղակալ է նշանակվել 2010թ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նա պատասխանատու էր բանակի նյութատեխնիկական ապահովման համար։ 2022 թվականի սեպտեմբերին Բուլգակովը տեղափոխվել է այլ պաշտոնի։
2016 թվականին Բուլգակովին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում «Սիրիական Էքսպրես» լոգիստիկ գործողության համար։ Դմիտրի Բուլգակովը բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև Արժանիքի շքանշանի սեփականատեր է։