Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 197 մարդ, իսկ հաստատվել «Կովիդ 19»-ի 8 855 նոր դեպք:
Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից ստեղծված հատուկ կայքում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 458 687 դեպք:
Մահվան ընդհանուր թիվը կազմում է 5 725: Ապաքինվել է 221 388 վարակակիր:
Հեղինակ՝ Անժելլա ՍԱՐՈՅԱՆ