Ռուսաստանում կավելանա զինված ուժերի թիվը։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
Նոր կարգի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերի թիվը կավելանա մինչև 2,389,000, այդ թվում՝ 1,500,000 զինվորական։
Ռուսաստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է նաեւ բյուջեից անհրաժեշտ գումար հատկացնել պաշտպանության նախարարության հրամանագիրը կատարելու համար։ Անցած անգամ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի թիվը 2023 թվականի դեկտեմբերին աճել է մինչև 2,209,000, այդ թվում՝ 1,320,000 զինծառայող։