Ռուսաստանում, Իրանում և Սիրիայում անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանները ռմբակոծելու համար Ուկրաինան արևմտյան գործընկերներից հեռահար հրթիռներ է խնդրել
Ռուսաստանում, Իրանում և Սիրիայում անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանները ռմբակոծելու համար Ուկրաինան արևմտյան գործընկերներից հեռահար հրթիռներ է խնդրել,- հայտնում է «The Guardian»-ը։
Ըստ հրատարակության՝ օգոստոսին Կիևը գաղտնի փաստաթուղթ է ուղարկել արևմտյան գործընկերներին, որում ասվում է, որ վերջին երեք ամսում արևմտյան տեխնոլոգիայով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործմամբ քաղաքներին ավելի քան 600 հարված է հասցվել։ Հինգ եվրոպական ընկերություններ, այդ թվում՝ բրիտանական բազմազգ ընկերության լեհական դուստր ձեռնարկությունը, ճանաչվել են բացահայտված բաղադրիչների արտադրողներ:
Փաստաթղթի համաձայն՝ արտադրողների թվում կան ընկերություններ, որոնց գլխամասային գրասենյակները գտնվում են պատժամիջոցների կոալիցիայի երկրներում՝ ԱՄՆ, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Կանադա, Ճապոնիա և Լեհաստան։
Փաստաթղթի համաձայն՝ Իրանն արդեն դիվերսիֆիկացրել է իր արտադրությունը՝ օգտագործելով սիրիական գործարանը, որը մատակարարում է ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստին: