Ռուսաստանում հնարավոր կլինի «օտարերկրացի գործակալներ» հայտարարել նաև ֆիզիկական անձանց
Ռուսաստանում հնարավոր կլինի «օտարերկրացի գործակալներ» հայտարարել նաև ֆիզիկական անձանց

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս քաղաքացիներին հայտարարել «օտարերկրյա գործակալներ»: Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված օրենքի համաձայն, ընդլայնվելու է այն լրատվամիջոցների ցանկը, որոնց Կրեմլը ճանաչում է որպես «օտարերկրյա գործակալներ»:

Օրենքի համաձայն, «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ կարող է շնորհվել ոչ միայն լրատվամիջոցներին, այլև ֆիզիկական անձանց, ովքեր լրատվամիջոցներում տեղեկատվություն են տարածում, կամ մասնակցում են նյութերի նախապատրաստմանը և վարձատրվում են արտասահմանից:

Օրենքում մտցված այս փոփոխությունը թույլ է տալիս «օտարերկրյա գործակալներ» հայտարարել ցանկացած անձի, ով սոցիալական ցանցերով կկիսվի  «օտարերկրյա գործակալներ» կարգավիճակ ունեցող լրատվամիջոցի հոդվածով:

Այս օրենքի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը արտահայտել է իր վրդովմունքը: