Ռուսաստանի Տուլա քաղաքում անօդաչու սարքերով հարձակվել են գործարանի վրա:
Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարանն արտադրել է «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգեր։
Բացի այդ, ըստ առկա տեղեկությունների, պայթյուններ են հնչել նաև Սմոլենսկում և Օրյոլում։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։