Ռուսաստանում երկաթուղային վթարի հետևանքով երեք մարդ է մահացել: Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով արտակարգ ծառայությունների վրա։
Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի Կոմի Հանրապետությունում։ Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի ինը վագոն դուրս է եկել ռելսերից: Գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղու աշխատակից։
Այս պահին հիվանդանոցում է մնում ութ մարդ, այդ թվում՝ մեկ դեռահաս՝ վերակենդանացման բաժանմունքում։
Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Երկաթուղային աղետի հավանական պատճառը հորդառատ անձրևի հետևանքով գծի վնասումն է։