Ռուսաստանում «Ազով» գումարտակը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն եւ արգելվել
Ռուսաստանի Գերագույն դատարանը «Ազով» գումարտակը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն և արգելել այն։
«Ազովի» գումարտակը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն, և նրա գործունեությունը պետք է արգելվի Ռուսաստանում»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Ազով»-ն արգելելու հայցով։ Գործընթացի մեծ մասն անցկացվել է փակ դռների հետևում՝ նյութի «գաղտնի» դասակարգմամբ։ Գերագույն դատարանի որոշումը ենթակա է անհապաղ կատարման։
Այսպիսով, այսօրվանից գումարտակի անդամներին սպառնում է քրեական պատասխանատվություն՝ «ահաբեկչական» հոդվածով։ Ռուսաստանի քրեական օրենսգիրքը ահաբեկչական կազմակերպությունների անդամների համար նախատեսում է 10-ից 20 տարվա ազատազրկում, կազմակերպիչների համար՝ 15-ից 20 տարի ժամկետով։