Ռուսաստանում ասում են, որ Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունը մեծ հակամարտություն հրահրելու փորձ է, և նման սցենարներից պետք է խուսափել
Ռուսաստանում ասում են, որ Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունը մեծ հակամարտություն հրահրելու փորձ է, և նման սցենարներից պետք է խուսափել

Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունը մեծ հակամարտություն հրահրելու փորձ է, նման սցենարներից պետք է խուսափել»խ,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սա սարսափելի ահաբեկչություն է՝ իր ցինիզմով, իր մասշտաբներով, մեծ թվով զոհերով ու մահացածներով։

«Ակնհայտ է, որ մեծ հակամարտություն հրահրելու փորձ կա, մենք տեսնում ենք, թե ինչպես է իրականում իրավիճակը գնում դեպի լայնամասշտաբ առճակատում, երբ մարդիկ օգտագործում են ամեն հնարավորություն միմյանց առճակատման համար»,- ասաց Մարիա Զախարովան։

Տեղեկության համար՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթել են «Հըզբոլլահի» մի քանի հարյուր անդամների փեյջերները։ Հենվելով լիբանանյան աղբյուրների վրա՝ «Reuters»-ը գրում է, որ փեյջերներում պայթուցիկ սարքերը տեղադրել է իսրայելական հետախուզական գործակալությունը՝ «Մոսադը»։