Ռուսաստանում ասում են, որ երկրի ռազմաօդային ուժերը խոցել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին Մոսկվայի ուղղությամբ

11:19, 10.11.2024

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի վրա։

Նախնական տեղեկություններով՝ անօդաչուների բեկորների անկումը ավերածություններ չի առաջացրել։

Անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքներ ընդունել և ուղարկել։ «Վնուկովոն» աշխատում է լրիվ դրույքով։

Նմանատիպ