Ռուսաստանում արգելափակվել է «BBC»-ի ռուսական ծառայությունը

20:40, 04.03.2022

Ռուսաստանում արգելափակվել է «BBC»-ի ռուսական ծառայությունը: Այս մասին տեղեկությունը տարածում է ինքը՝ «BBC»-ն։

Ըստ ԶԼՄ-ների՝ «Ռոսկոմնադզորը» սահմանափակել է նաև «Deutsche Welle»-ն, «Medusa»-ն և «Radio Liberty»-ն:

Ավելի վաղ ՌԴ խորհրդարանը օրենք էր ընդունել, որը տուգանքներ կամ ազատազրկում է սահմանում երկրի զինված ուժերի մասին «կեղծ տեղեկություններ տարածելու» համար։

«Ճշգրիտ, անկախ տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, որը չպետք է խլվի ռուս ժողովրդից, որոնցից միլիոնավոր մարդիկ շաբաթական կտրվածքով վստահում են «BBC» լրատվական ծառայությանը: Մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի «BBC News»-ը հասանելի լինի Ռուսաստանում և ամբողջ աշխարհում»,- ասվում է բրիտանական Հանրային հեռարձակողի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ուկրաինական պատերազմին զուգահեռ Ռուսաստանի իշխանությունը խստացնում է վերահսկողությունը լրատվամիջոցների նկատմամբ։ Երեկ դադարեցրեց հեռարձակումը ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը, իսկ մինչ այդ՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը։

Նմանատիպ