Ռուսաստանում, առևտրական կենտրոնում հրդեհի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն
Ռուսաստանում, առևտրական կենտրոնում հրդեհի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն

Ռուսաստանում, առևտրական կենտրոնում հրդեհի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն: Գոյություն ունի պայթյունի և վնասակար նյութերի օդում տարածվելու վտանգ:

Կեմերովոյում, առևտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով զոհվել է չորս մարդ, այդ թվում երեք երեխա:

Բացի այդ, անհետ կորած է համարվում 17 մարդ: Հրդեհից տուժել է 26 մարդ:

Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների ծառայությունում, հրդեհը բռնկվել է առևտրական կենտրոնի երկրորդ հարկում: Հրդեհի պատճառով փլուզվել է կենտրոնում գտնվող կինոթատրոնի տանիքը, ինչպես նաև այրվել է կոնտակտային գազանանոցը:

Փրկարարներին հաջողվել է փրկել մոտ 100 մարդու: Տեղում բացվել է հատուկ լաբորատորիա, որի աշխատակիցները ստուգում են օդում վնասակար նյութերի առկայությունը:

Քննիչները այս պահին փնտրում են առևտրական կենտրոնի սեփականատերերին: