Ռուսաստանում, առևտրական կենտրոններից մեկում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է չորս երեխա
Ռուսաստանում, առևտրական կենտրոններից մեկում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է չորս երեխա

Ռուսատանի, Կեմերովո քաղաքի «Զիմնայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի հետևանքով կա 4 զոհ, ովքեր երեխաներ են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններիս դիերը հայտնաբերվել են առևտրի կենտրոնի կինոթատրոններից մեկի դահլիճում: Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է կինոթատրոնի դահլիճում:

Այրվել են 4 հարկանի կենտրոնի 3 հարկերը: Առևտրի կենտրոնից տարհանվել են բոլոր հաճախորդները: Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: