Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 12 828 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 12 828 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 12 828 նոր դեպք, ինչը հոկտեմբերի 9-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Երկրում վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակից ապաքինվել է 17 919 մարդ, մահացել է 467 պացիենտ: Այս մասին տեղեկատվություն են տարածում տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:

Համավարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է «կովիդ 19»-ի 4 112 151 դեպք, այդ թվում մահացել է՝ 81 446 մարդ:

Միևնույն ժամանակ, երկրում վարակից բուժված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 3 642 582 մարդ:

Կորոնավիրուսի տարածման տեսանկյունից, Ռուսաստանը աշխարհում հինգերրորդն է: