Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ: Պաշտոնական վիճակագրությամբ, վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 17 340 մարդու մոտ, մահացել է 283 վարակակիր:

Համապատասխան տվյալները հրապարակվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:

Պաշտոնական վիճակագրությամբ, հոկտեմբերի 23-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել մեկ միլիոն 480 հազար մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է մեկ միլիոն 120 հազարը, մահացել՝ 22 525-ը: