Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 150 նոր դեպք, մահացել է 402 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 9 150 նոր դեպք, մահացել է 402 պացիենտ:
Պաշտոնական տվյալները հրապարակվել է Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:
Ապրիլի 9-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 623 հազար դեպք է հաստատվել, այդ թվում ապաքինվել է 4 միլիոն 248 հազար մարդ:
Ռուսաստանում վարակից մահացել է 102 247 պացիենտ: