Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 702 նոր դեպք, մահացել է 337 պացիենտ:
Պաշտոնական տվյալները հրապարակվել է Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:
Ապրիլի 9-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 641 հազար դեպք է հաստատվել:
Ռուսաստանում վարակից մահացել է 102 986 պացիենտ: