Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 672 նոր դեպք, մահացել է 365 պացիենտ:
Պաշտոնական տվյալները հրապարակվել է Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:
Ապրիլի 8-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 614 հազար դեպք է հաստատվել, այդ թվում ապաքինվել է 4 միլիոն 239 հազար մարդ:
Ռուսաստանում վարակից մահացել է 101 845 պացիենտ: