Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 457 նոր դեպք, մահացել է 427 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 457 նոր դեպք, մահացել է 427 պացիենտ:
Պաշտոնական տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:
Մարտի 19-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 474 հազար դեպք, այդ թվում ապաքինվածների թիվը գերազանցում է 4 միլիոն 88 հազարը: Ռուսաստանում վարակից մահացել է 95 818 պացիենտ: