Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 294 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 294 նոր դեպք

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 294 նոր դեպք, մահացել է 374 պացիենտ:

Պաշտոնական տվյալները հրապարակվել է Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:

Ապրիլի 6-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 600 հազար դեպք է հաստատվել, այդ թվում ապաքինվել է 4 միլիոն 229 հազար մարդ:

Ռուսաստանում վարակից մահացել է 101 480 պացիենտ: