Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 29 935 նոր դեպք, մահացել է 635 պացիենտ
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման և մահվան օրվա ռեկորդային ցուցանիշ:
Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 29 935 նոր դեպք, մահացել է 635 պացիենտ:
Համապատասխան տվյալները հրապարակվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Պաշտոնական վիճակագրությամբ, դեկտեմբերի 24-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան երկու միլիոն 963 հազար մարդու մոտ, այդ թվում, ապաքինվածների թիվը գերազանցել է 370 հազարը:
Ռուսաստանում վարակից մահացել է 53 096 պացիենտ: