Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 782 նոր դեպք

12:46, 05.12.2020

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշ՝ 28 782 նոր դեպք:

Տեղեկությունը տարածում է «Տասսը»:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 27 644 պացիենտ, մահացել՝ 508-ը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 2 431 731 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 1 916 369 մարդ, մահացել՝ 42 684-ը:

Նմանատիպ