Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 214 նոր դեպք, մահացել է 587 մարդ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 28 214 նոր դեպք, մահացել է 587 մարդ:
Տեղեկությունը տարածում է երկրի օպերատիվ շտաբը:
Նոր դեպքերի մեծ մասն արձանագրվել է երկրի մայրաքաղաքում:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 2,76 միլիոն մարդու մոտ, մահացել է 49 151 մարդ: