Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 26 513 նոր դեպք, մահացել է 599 վարակակիր:
Համապատասխան տվյալները տարածում է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջը:
Պաշտոնական վիճակագրությամբ, դեկտեմբերի 30-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուսի ավելի քան 3 միլիոն 131 հազար դեպք է արձանագրված է, այդ թվում ապաքինվածների թիվը գերազանցում է 2 միլիոն 525 հազարը:
Ռուսաստանում վարակից մահացել է 56 426 պացիենտ: