Ռուսաստանում առաջին ընթերցմամբ հաստատվեց օրինագիծ, որով նախագահին թույլ էր տալիս բանակ օգտագործել արտասահմանում գտնվող ռուս քաղաքացիներին պաշտպանելու համար

17:30, 14.04.2026

Ռուսաստանի Պետդուման հաստատել է մի օրինագիծ, որը նախագահին իրավունք է տալիս օգտագործել բանակը՝ արտասահմանում գտնվող ռուս քաղաքացիներին պաշտպանելու համար։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ օրինագիծը, որը նախատեսում է Ռուսաստանի զինված ուժերի «արտատարածքային» օգտագործումը՝ արտասահմանում գտնվող ռուս քաղաքացիներին պաշտպանելու համար, հաստատվել է առաջին ընթերցմամբ։

Փաստաթուղթը նախատեսում է փոփոխություններ «Քաղաքացիության մասին» և «Ինքնապաշտպանության մասին» օրենքներում։

Օրինագիծը Պետդումայում ներկայացվել է մարտի 19-ին։ Բացատրական գրառման մեջ նշվում է, որ այս նորմը նախատեսված է Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար այն դեպքերում, երբ նրանք կալանավորվում են արտասահմանում կամ ենթարկվում են այլ տեսակի հետապնդումների։

Ռուսաստանի զինված ուժերի «արտատարածքային» հնարավոր օգտագործման վերաբերյալ որոշումը կկայացնի Ռուսաստանի նախագահը։

Նմանատիպ