Ռուսաստանում՝ Յամալ-Նենտա ինքնավար շրջանում, նավթագազային հանքավայրերից մեկում պայթյուն է որոտացել, մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
Ռուսաստանում՝ Յամալ-Նենտա ինքնավար շրջանում, նավթագազային հանքավայրերից մեկում պայթյուն է որոտացել, մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։միջ
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով տարածաշրջանի դատախազության վրա։
Հանքավայրի օպերատորը Ռոսպան ինտերնեյշենալ ընկերությունն է, որը ներառված է Ռոսնեֆտում։ Ընկերությունը պնդում է, որ մահացածներն ու վիրավորները կապալառու կազմակերպության աշխատակիցներ են, տուժել են նաև ձեռնարկության երկու աշխատակից։
Քննչական կոմիտեն գործը քննում է արդյունաբերական անվտանգության նորմերը խախտելու հոդվածով։