Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 115-115 ռազմագերիների։ Գերիների փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ փոխանակված ռուս զինծառայողները գերի են ընկել Կուրսկի շրջանում։ Նրանց խոսքով՝ այժմ բոլոր ազատ արձակված զինվորները գտնվում են Բելառուսում։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լուսանկար է հրապարակել, որում պատկերված են վերադարձված ուկրաինացի ռազմագերիները։ Զելենսկու խոսքով՝ վերադարձողները սահմանապահներ են, Ազգային գվարդիայի, ռազմածովային և զինված ուժերի զինծառայողներ։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենց միջնորդությամբ փոխանակված բանտարկյալների ընդհանուր թիվն այժմ կազմում է 1788։