Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներին փոխանակեցին 95-95 ձևաչափով։

Կիևի կողմից վերադարձված զինվորների թվում են Ազովստալի 13 պաշտպաններ։

Գերիների փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ուկրաինացի զինվորների մեծ մասը վերքեր ու քրոնիկական հիվանդություններ ունեն, որոնք երկարատև բուժում են պահանջում։

Վերադարձող ուկրաինացի զինծառայողների մեծ մասը գերության մեջ է 2022 թվականից։ Ազատ արձակվածների թվում կա նաև անհայտ կորած համարվող զինծառայող։

Ռազմագերիների վերջին փոխանակումը, որը նույնպես իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ, տեղի է ունեցել հունիսին:

Պատերազմի սկզբից սա արդեն 54-րդ փոխանակումն է, Ուկրաինայի համակարգող շտաբին հաջողվել է թշնամու գերությունից վերադարձնել 3405 մարդու։