Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի տեղեկություններով՝ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերիներին։ Կողմերը միմյանց փոխանցել են 49-49 գերի։ Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել ռուսական կողմից։
Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ հայրենիք են վերադարձել Ուկրաինայի Զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Ազգային ոստիկանության, սահմանապահ ծառայության զինվորականները, ինչպես նաև քաղաքացիական անձինք։
Նրա տեղեկություններով՝ դրա դիմաց Ռուսաստանը վերադարձրել է 49 զինվորական, որոնց մեծ մասը Կուրսկի մարզում գերեվարված ժամկետային զինծառայողներ են։