Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերիներին
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերիներին

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերիներին: Կողմերը միմյանց հանձնեցին 75-75 գերիների։

Համապատասխան տեղեկությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինական կողմը գերիների փոխանակման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել, թեև ուկրաինացի զինվորականները այդ մասին գրել են Telegram ալիքներով։

Սա վերջին ամիսների ընթացքում կողմերի միջև գերիների առաջին փոխանակումն է։ Ռուսական պաշտպանական գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

Բացի այդ, ռազմագերիների հարցով աշխատող Ուկրաինայի համակարգող շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 212 ուկրաինացի զինվորականների մարմիններ։ Ավելի վաղ Ռուսաստանի Պետդուման հայտարարել էր, որ ուկրաինական կողմը Ռուսաստանին է վերադարձրել 45 ռուս զինվորականների դի։