Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերիներին, որոնց թվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել։ Կողմերը միմյանց փոխանցել են 390-ական գերի։ Մասնավորապես, յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինվորական և 120 քաղաքացիական անձ՝ Ուկրաինա–Բելառուսի սահմանի վրա։
Ինչպես գրում է մեդիան, սա ամենամասշտաբային գերիների փոխանակումն է Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։
Նախկինում Ստամբուլում բանակցությունների ժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել էին 1000-ական գերիների փոխանակման շուրջ։ Ըստ հաղորդումների, կողմերը հաստատել են, որ առաջիկա օրերին ևս փոխանակում կիրականացվի։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում գրել է, որ գերիների հերթական փոխանակումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի շաբաթ և կիրակի օրերին։
«Մենք վերադարձնում ենք մեր ժողովրդին տուն։ Այսօր՝ 390 մարդ։ Ենթադրում ենք, որ փոխանակումը կշարունակվի շաբաթ և կիրակի օրերին։ Մենք ստուգում ենք յուրաքանչյուր ազգանունը, յուրաքանչյուր մանրամասն տվյալ յուրաքանչյուր մարդու վերաբերյալ», – գրել է Վլադիմիր Զելենսկին։