Ռուսաստանն այնքան բան է կորցրել մարտի դաշտում, որ այլևս չգիտի, թե որտեղից օգնություն խնդրի. Վոլոդիմիր Զելենսկի
Ռուսաստանն այնպիսի կորուստ ունի մարտի դաշտում, որ այլևս չգիտի, թե որտեղից օգնություն խնդրի, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է ամուր կանգնի հաղթանակի և երկրին արժանի արդար խաղաղության հասնելու համար։
«Զինված ուժերը կանգնած են համարձակ ու ստեղծագործ։ Մենք այնպիսի հարվածներ ենք հասցնում թշնամուն, որ նա այլևս չգիտի, թե որտեղ փնտրի ռեզերվ, օգնություն, բայց մենք իրավունք չունենք հանգստանալու։ Ռուսաստանը դրան նախապատրաստվել է տասնամյակներ շարունակ։ Նրանք զգալի ռազմական ռեսուրսներ են կուտակել չարիքի համար՝ զավթելու իրենց հարևաններին և ոչնչացնելու Ուկրաինան, Եվրոպան։ Ուստի մենք պետք է ամուր կանգնենք, պետք է պայքարենք հաղթելու համար, որպեսզի հասնենք այն խաղաղությանը, որին արժանի ենք, արդար խաղաղությանը։ Երաշխավորելով մեր պետության, մեր ժողովրդի անվտանգությունը»,- ասել է Զելենսկին։