Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 963 քաղաքացու, այդ թվում՝ Ջո Բայդենի մուտքը երկիր

16:35, 21.05.2022

Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 963 քաղաքացու, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մուտքը երկիր։

Համապատասխան ցուցակը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունում նշում են, որ որոշումն ընդունվել է ի պատասխան Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների:

Ռուսաստանի «սև ցուցակում են» ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը, փոխնախագահ Կամալա Հարիսը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բարնսը։

Ցուցակում կան նաև ԱՄՆ օրենսդիրներ, հետազոտական ​​ինստիտուտների ներկայացուցիչներ և նախկին քաղաքական գործիչներ: Այդ թվում են Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, Ուկրաինայում ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոքերը և այլք։

Նմանատիպ