Ռուսաստանին բռնագրաված Սևաստոպոլի տեղական իշխանությունների տվյալներով՝ քաղաքում գտնվող Սևծովյան նավատորմի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ

Ռուսաստանին բռնագրաված Սևաստոպոլի տեղական իշխանությունների տվյալներով՝ քաղաքում գտնվող Սևծովյան նավատորմի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Տեղեկությունը տարածում է BBC -ի ռուսալեզու բյուրոն՝ հենվելով տեղական իշխանությունների աղբյուրների վրա։

Քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը նկատվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբի բակում։ Վիրավորները շտաբի աշխատակիցներ են։ Ներկայումս տեղում աշխատում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։

Ինչպես ասում է Ռազվոժաևը, միջադեպի պատճառով քաղաքում չեղարկվել են Սևծովյան նավատորմի օրվան նվիրված բոլոր միջոցառումները: