Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարանցմամբ Հայաստան է ուղարկվել գյուղատնտեսական բեռներով հերթական գնացքը

13:34, 06.08.2026
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարանցմամբ Հայաստան է ուղարկվել գյուղատնտեսական բեռով ևս մեկ գնացք (էշելոն)։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Բիլաջարի կայարանից ուղարկվել է ցորենով բեռնված 14 վագոն, որի քաշը 979 տոննա է։
Ուշագրավ է, որ այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67 հազար տոննա փայտանյութ։
Միևնույն ժամանակ, այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 տեսակի բենզին։

Նմանատիպ