Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2019 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 3.4 միլիոն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, որը 4.6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Գերատեսչության տեղեկությամբ, այցերի մեծ մասը, 41.6 տոկոսն իրականացվել է 31-50 տարեկան ճանապարհորդների կողմից:
2019 թվականի երրորդ եռամսյակում այցերի ամենամեծ քանակը, 413.8 հազար այցելու գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է ամբողջ այցելուների 18.8 տոկոսը և նկատվում է 16.5 տոկոս նվազում 2018 թվականի նույն ցուցանիշի համեմատ:
Այցերի մեծ մասը՝ 19.9 տոկոսն իրականացվել է Ադրբեջանի քաղաքացիների կողմից, որը 10.6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Այցերի մեծ մասն իրականացվել է Թբիլիսի և Աջարիա:
2019 թվականի երրորդ եռամսյակում իրականացված այցերի ժամանակ այցելուները ծախսել են 3.3 միլիարդ լարի, որը 4.1 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից: