Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողությունը Ուկրաինայում ընթանում է պլանի համաձայն, ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, իսկ արեմուտքը փորձում է Ուկրաինայում ստեղծել հակառուսական տրամադրություններ. Պուտին
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հատուկ գործողությունն Ուկրաինայում իրականացվում է խստորեն ըստ ժամանակացույցի, առաջադրված բոլոր խնդիրները լուծվում են ըստ պլանի,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում։
«Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է նեոնացիստների դեմ։ Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցրել օտարերկրյա քաղաքացիների։ Ուկրաինայում ազգայնականների և ավազակների կողմից բնակելի շենքերում ծանր տեխնիկա տեղադրելու օբյեկտիվ տվյալներ կան։ Ուկրաինայում կան օտարերկրյա վարձկաններ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, իսկ Արեւմուտքը հակառուսականություն է ստեղծում Ուկրաինայում»։