Ռուսաստանի զինված ուժերը հայտնում են, որ ուկրաինական ստորաբաժանումները կվերախմբավորվեն Կուրսկի ուղղությամբ՝ նոր ուղղությամբ հարձակում սկսելու համար
«Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կվերախմբավորվեն Կուրսկի ուղղությամբ՝ նոր ուղղությամբ հարձակում սկսելու համար, սակայն ռուսական ուժերը վերահսկում են իրավիճակը»,- ասել է « ՏԱՍՍ» ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալը «Ախմատ» ,հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալաուդինովը:
«Մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է։ Երեկ շատ ծանր օր էր, հակառակորդը մի քանի հարձակողական ալիքներ է ձեռնարկել։ Երեկ մեզ վրա գրոհած հակառակորդի զգալի մասը ոչնչացվել է: Ոչնչացվել է նաև նրանց տեխնիկայի մի մասը։ Այսօր մենք կարծում ենք, որ հակառակորդը կվերախմբավորվի, որպեսզի փորձի ներս մտնել այլ կողմից»,- ասել է Ալաուդինովը։
Նրա խոսքով՝ ռուսական ստորաբաժանումները վերահսկում են ամեն ինչ, արձանագրում և «պատրաստ են դիմավորել թշնամուն՝ անկախ նրանից, թե ինչ են անում»։