Ռուսաստանի Յարոսլավլի մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում է
Ռուսաստանի Յարոսլավլի մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում է

Ռուսաստանի Յարոսլավլի մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում է։ Տեղական իշխանությունները հաստատել են լուրը։

«Սլավնեֆտ» նավթային ընկերության մաս կազմող և Ռուսաստանի խոշորագույններից մեկը հանդիսացող Նովո-Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը հրդեհվում է։

Գործարանում բռնկվող հրդեհի կադրերը տարածվել են ռուսական և ուկրաինական Telegram ալիքներով։

Յարոսլավլի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 106 մարդ և 36 միավոր հատուկ տեխնիկա։

Յարոսլավլի մարզի նահանգապետը նշում է, որ նավթավերամշակման գործարանում հրդեհի պատճառը մարդածին է և կապված չէ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկատվություն չի հրապարակել Յարոսլավլի մարզի վրա ուկրաինացիների կողմից հարձակման մասին։ Գործակալությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի, Ռոստովի, Սարատովի և Վորոնեժի մարզերում ոչնչացվել է 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ձեր տեղեկության համար, Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը տարեկան միջինում արտադրում է 15 միլիոն տոննա նավթամթերք, այդ թվում՝ բենզին և դիզելային վառելիք, ավիացիոն վառելիք, յուղերի լայն տեսականի և այլն: