Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող զորամասերից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող զորամասերից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակը տարածվել է զենքի պահեստների վրա, ինչի պատճառով էլ զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել։
Ականատեսների վկայությամբ՝ զորամասում հրդեհը բռնկվել է գիշերը ժամը մեկին։ Հրդեհը մարվել է մոտ չորս ժամում։
Ինչպես հայտնել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, հրդեհը մարել են ԱԻՆ և ՊՆ ուժերը։
Նահանգապետի խոսքով՝ հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։