Ռուսաստանի տնտեսությունը նոր իրականության մեջ կայուն աշխատելու հնարավորություն ունի և առանց հապաղելու, պատժամիջոցներն ուղղված են ռուսական հասարակության պառակտմանը. Վլադիմիր Պուտին

16:13, 25.04.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ արևմտյան պատժամիջոցները նպատակ ունեն պառակտել ռուսական հասարակությունը։ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Արևմուտքը հաջողություն չի ունենա:

Պուտինը Ռուսաստանի դեմ սահմանափակումներն անվանեց «պատժամիջոցային ագրեսիա» և կոչ արեց կառավարությանը անել հնարավորը, որպեսզի քաղաքացիները չզգան Արևմուտքի քայլերի հետևանքները։

«Այժմ մեր կառավարությունն աշխատում է Ռուսաստանի քաղաքացիներին աջակցելու լայնածավալ միջոցառումների վրա, և մենք պետք է ապահովենք, որ սոցիալական աջակցության այս մեխանիզմները անխափան աշխատեն բոլոր մակարդակներում։ Խոսենք կենսաթոշակների և սոցիալական նպաստների ժամանակին գրանցման, այդ թվում՝ զբաղվածության ծրագրերի ընդլայնման մասին։ Ռուսական տնտեսությունը նոր իրականության մեջ կայուն ու անկաշկանդ աշխատելու հնարավորություն ունի»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ