Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակում է' իրականացվել, այրվել է վառելիքի բաք և վարչական շենք
Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակում է' իրականացվել, այրվել է վառելիքի բաք և վարչական շենք

Տագանրոգում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքի բաքում և վարչական շենքում, հայտարարել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Նա ասել է, որ հրդեհը արագորեն մարվել է, և նավթի արտահոսք չի եղել։

Նահանգապետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է նաև մասնավոր տանը, որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։

Սլյուսարը նշել է, որ Ռոստովի մարզի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են գրեթե 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք։