Ռուսաստանի Սամարի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել երկու նավթավերամշակման գործարանների վրա
Ռուսաստանում անօդաչու սարքերով հարձակվել են նավթավերամշակման երկու գործարան Սամարի շրջանում։
Շրջանի նահանգապետ Դմիտրի Ազարովը հաստատում է Սիզրանի և Նովոկուիբիշևսկի ձեռնարկությունների վրա անօդաչու սարքերի հարձակումները։
Նրա հաղորդման համաձայն՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։
Այս շաբաթվա սկզբից ռուսական մի շարք նավթավերամշակման գործարաններ անօդաչու սարքերով հարձակման են ենթարկվել։ Չորեքշաբթի օրը հարվածներ են հասցվել Ռյազանի նավթավերամշակման գործարանին, որն արդյունահանում է տարեկան 17,1 մլն տոննա նավթ և հանդիսանում է մերձմոսկովյան շրջանների վառելիքի հիմնական մատակարարը։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել Ռոստովի մարզի Նովոշաչտինսկի նավթային գործարանի և Նիժնի Նովգորոդի «Լուկօյլ» գործարանի վրա։ «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ այս երեք ձեռնարկություններին բաժին է ընկնում Ռուսաստանի նավթավերամշակման ծավալի 12%-ը։