Ռուսաստանի Ռոստովի մարզում ուժգին պայթյուն է որոտացել
Ռուսաստանի Ռոստովի մարզում ուժգին պայթյուն է որոտացել

Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել։

Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով արտակարգ ծառայությունների վրա, տուժել է 12 մարդ։

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ հավանաբար, հրթիռ է պայթել։

Պայթյունը տեղի է ունեցել սրճարաններից մեկի մոտ, վնասվել են հարակից շինություններ և ավտոմեքենաներ։ Հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ են մնացել։

Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։