Ռուսաստանի ռազմական գործողությունը կդադարեցվի միայն այն դեպքում, եթե ուկրաինական ուժերը դադարեցնեն ռազմական գործողությունները և համաձայնեն կատարել ապառազմականացման Մոսկվայի պահանջները. Վլադիմիր Պուտին

17:35, 06.03.2022

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում կդադարեցվի միայն այն դեպքում, եթե ուկրաինական ուժերը դադարեցնեն ռազմական գործողությունները և համաձայնեն կատարել ապառազմականացման վերաբերյալ Մոսկվայի պահանջները,  այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։

Տեղեկությունը տարածում է Կրեմլը։

Ըստ նրանց՝ Պուտինը վերահաստատել է Էրդողանի պատրաստակամությունը երկխոսելու ինչպես Ուկրաինայի իշխանությունների, այնպես էլ արտաքին գործընկերների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։

Նմանատիպ