Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ անցած գիշեր խոցել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք

11:29, 29.04.2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ՝ անցած գիշեր խոցվել է 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Նախարարության տվյալներով, ամենաշատը՝ 11 անօդաչու սարք, խոցվել է Ռյազանի մարզի վրայով, ութը՝ Նիժնի Նովգորոդի մարզի վրայով, յոթը՝ Օրյոլի մարզի վրայով։

Չորսական անօդաչու սարք խոցվել է օկուպացված Ղրիմի և Սև ծովի ջրատարածքի վրայով։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը անօդաչու սարքեր են խոցել նաև Մոսկվայի, Բելգորոդի, Կալուգայի և Բրյանսկի մարզերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, երկուշաբթի երեկոյից սկսած ընդհանուր առմամբ խոցվել է 91 ուկրաինական անօդաչու սարք, որից 40-ը՝ Կուրսկի մարզում։

Նմանատիպ